Մեր ծխախոտը

Հայաստանը ծխախոտի մշակման հարուստ ավանդույթներ ունի
Ծխախոտաբույսը(թութուն) համարվում է ծխախոտի հիմնական մասը: «Գրանտ Տոբակում» մենք գիտակցում ենք այդ փաստը, և մոտեցումը թութունի խառնուրդին: Մեր թութունային խառնուրդները համարվում են հեղինակային և պատրաստվում են համապատասխան վարպետների կողմից, որոնք ճիշտ դասի ընտրության և տեսակավորման համար պատրաստում են տասնյակ օրինակներ: Ծխախոտաբույսը ձեռք է բերվում բոլոր աշխարհամասերից մեր մասնագետների խիստ հսկողությամբ, ովքեր տեսչական հսկողություն են իրականացնում մատակարարների գործարաններում, ընտրված դասի կայունությունն ապահովվելու համար: Համապատասխան ապրանքանիշի համար ընտրված ծխախոտաբույսը և խարնուրդը հետագայում փոփոխության չի ենթարկվում: Մեր պրոֆեսիոնալ խումբը հետևում է ծխախոտաբույս աճեցնող երկրների շուկայում առկա փոփոխություններին, և իրավիճակից կախված համապատասխան վերաբերմունք է ցույց տալիս: Բացի դրանից «Գրանտ Տոբակը» զբաղվում է հայաստանում ծխախոտաբույսի աճեցման զարգացմամբ: Վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է տեղական ծխախոտի և որակը: Ծխախոտի որակի հսկման համար ընկերությունն իր մասնաճյուղերն ունի հայաստանի ծխախոտաբույսի աճեցմամբ զբաղվող տարբեր շրջաններում: Այս նպատակով ընկերությունը ստեղծել է առանձին մասնաճյուղեր՝ գյուղատնտեսության կորպորատիվ մասնաճյուղ և գյուղատնեսության զարգացման մասնաճյուղ: «Գրանտ Տոբակում» կա երեք ծխախոտային հանձնաժողով, նրանք հսկում են խառնուրդների ստացման ամբողջ պրոցեսը, սկասած ծխախոտաբույսի կոնկրետ տեսակների ընտրությունից, վերջացրած ծխախոտի գնահատմամբ: Հանձնաժողովի անդամ են ընտրվում վերապատրաստված և հավաստագրված մասնագետները:

ՏՈԲԱԿՈՅԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում

- Տավուշի մարզում
- ԱՐՄԱՎԻՐԻ տարածաշրջանում
- Արարատի տարածաշրջանում
- Վայքի տարածաշրջանում

 

Գլխավոր էջ | Դեպի վեր| Մենք աշխարհում| Կապ մեզ հետ