Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Կայքի օգտագործումը
Բարի գալուստ մեր կայք՝ www.grandtabak.com (այսուհետ՝ «Կայք»): Խնդրում ենք ուշադիր կարդալ այս պայմանները կայքն օգտագործելուց առաջ: Եթե դուք շարունակում եք օգտագործել այս կայքը, ապա համաձայնում եք հետևել և կայքն օգտագործել հետևյալ դրույթներին և պայմաններին համապատասխան: Այս պայմանները մեր գաղտնիության քաղաքականության հետ միասին կարգավորում են «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի և ձեր այս կայքից օգտվելու առնչությամբ ծագած հարաբերությունները: Եթե համաձայն չեք այս դրույթների և պայմանների կամ դրանցից որևէ մեկի հետ, ապա խնդրում ենք չօգտագործել այն:
Նշենք, որ «Գրանդ Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը փոխկապակցված անձ է համարվում նաև «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» և «Մասիս Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ։ Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ «Ընդհանուր դրույթներն ու պայմանները» վերաբերում են նաև փոխկապակցված ընկերություններին։
Հաստատելով այս պայմանները՝ Դուք պայմանագրային հարաբերությունների մեջ եք մտնում կայքի սեփականատեր «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի (այսուհետ՝ «Կայքի սեփականատեր») հետ և ձեռք եք բերում համապատասխան իրավունքներ և պարտականություններ։
Հաստատելով այս պայմանները՝ դուք սկսում եք համագործակցել Կայքի սեփականատիրոջ հետ՝ որպես Օգտատեր: Կայքի սեփականատիրոջ և օգտատիրոջ միջև պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե մյուս Կողմը որևէ կերպ խախտի մյուսի իրավունքները:
«Գրանդ Տոբակո» ՍՊԸ կամ «մենք» կամ «մեզ» կամ «մեր» տերմինները վերաբերում են կայքի սեփականատիրոջը, որի գրանցման հասցեն է՝ Հայաստան, Երևան, Շենգավիթ, Հրանտ Վարդանյան փ. 22, 0061, ՀՎՀՀ-ն՝ 02216066 է, «դուք» կամ «ձեր» կամ «ձեզ» տերմինները վերաբերում են կայքի օգտատիրոջը կամ դիտողին:
Այս կայքը ենթակա է օգտագործման հետևյալ պայմաններին համապատասխան․
-Կայքի էջերի բովանդակությունը միայն ձեր ընդհանուր տեղեկատվության և օգտագործման համար է: Այն ենթակա է փոփոխման առանց ծանուցման:
-Կայքը կարող է օգտագործել պայմաններ (cookies)՝ կայքի դիտարկման նախապատվությունները ղեկավարելու համար: Եթե դուք համաձայնում եմ կայքի օգտագործման պայմաններին (cookies), ապա ձեր անձնական տվյալները կարող են պահպանվել մեր կողմից՝ երրորդ անձանց կողմից օգտագործվելու համար:
-Ո՛չ մենք, ո՛չ որևէ երրորդ անձ չենք երաշխավորում այս կայքում տեղադրված տեղեկատվության և նյութերի բացարձակ ճշգրտությունը, հավաստիությունը, ամբողջականությունը:
-Այս կայքում տեղադրված ցանկացած տեղեկատվության կամ նյութի օգտագործումն ամբողջությամբ ձեր սեփական ռիսկն է, որի համար մենք պատասխանատվություն չենք կրելու: Ձեր պատասխանատվությունն է լինելու ապահովել, որ այս կայքի միջոցով հասանելի ցանկացած ապրանք, ծառայություն կամ տեղեկատվություն համապատասխանում են ձեր հատուկ պահանջներին:
-Կայքը պարունակում է նյութեր, որոնք պատկանում են մեզ կամ արտոնագրված են: Այդ թվում են նաև կայքի դիզայնը, դասավորությունը, արտաքին տեսքը, գրաֆիկան և այլն: Վերարտադրումն արգելված է, բացառությամբ մտավոր սեփականությանն առնչվող օրենսդրությամբ նախատեսված կողմերի միջև համաձայնության առկայության դեպքերի:
-Սեփականատիրոջ իրավունքների խախտմամբ կայքի օգտագործումը կարող է առաջացնել վնասի հատուցման պահանջ և/կամ քրեական պատասխանատվություն:
-Ժամանակ առ ժամանակ կայքը կարող է ներառել նաև այլ կայքերի հղումներ: Այս հղումները տեղադրվում են ձեր օգտագործման հարմարավետությունն ապահովելու համար՝ լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու համար: Դրանք չեն նշանակում, որ մենք հավանություն ենք տալիս տվյալ կայքերին․ մենք պատասխանատվություն չենք կրում այդ կայքերի բովանդակության համար:
- Ձեր կողմից այս կայքի օգտագործումը և կայքի օգտագործման հետևանքով ծագող ցանկացած վեճ ենթակա է կարգավորման ՀՀ օրենսդրությամբ:
Հայց
Կայքի սեփականատերը պատասխանատու է Կայքում տեղադրված ապրանքների որակի համար:
Մտավոր սեփականության իրավունքի մասին ծանուցում և ապրանքային նշաններ
Մենք հարգում ենք այլ անձանց մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ ունեցած իրավունքները (այդ թվում՝ հեղինակային իրավունքները) և խնդրում ենք, որպեսզի նույնը կատարեք և դուք: Եթե կարծում եք, որ ձեր աշխատանքը պատճենվել է այնպիսի ձևով, որը մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ ձեր իրավունքների խախտում է, խնդրում ենք տեղեկացնել մեզ:
Այս կայքը պարունակում է լոգոներ, ապրանքային նշաններ (սպասարկման նշաններ), որոնց նկատմամբ իրավունքները պատկանում են «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ին և փոխկապակցված ընկերություններին: Կայքը կարող է ներառել նաև երրորդ անձանց ապրանքային նշաններ (սպասարկման նշաններ) և այլն: Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բոլոր իրավունքները պատկանում են վերջիններիս իրավատերերին։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Դուք սույնով պարտավորվում եք պահպանել մտավոր սեփականության օբկետների նկատմամբ իրավատերերի բոլոր իրավունքները։
Արգելվում է կայքի ողջ բովանդակության կամ դրա մի մասի վերարտադրում որևէ ձևով, բացառությամբ հետևյալի.
- Դուք կարող եք տպել կամ ներբեռնել այն միայն անձնական, այլ ոչ առևտրային օգտագործման համար,
- Դուք կարող եք պատճենել բովանդակությունը երրորդ անձանց անձնական օգտագործման համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք նշում եք կայքը՝ որպես նյութի աղբյուր:
Դուք չեք կարող, բացառությամբ մեր հստակ գրավոր թույլտվության, տարածել կամ առևտրային նպատակներով օգտագործել կայքի բովանդակությունը: Դուք նաև չեք կարող պահել կամ ներբեռնել կայքի բովանդակությունը որևէ այլ կայքում կամ էլեկտրոնային համակարգում:
Հրաժարումներ
Ձեր կողմից այս կայքի օգտագործումը բացառապես ձեր ռիսկն է: Կայքը տրամադրվում է «ինչպես կա» և «ինչպես հասանելի է» հիմունքներով: Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած ժամանակ սահմանափակելու կամ դադարեցնելու ձեր մուտքը դեպի կայք կամ որևէ գործառույթ կամ դրա մի մասը:
Եթե դուք ներբեռնում եք որևէ նյութ այս կայքից, դուք դա անում եք ձեր հայեցողությամբ և ռիսկով: Բացառապես դուք եք պատասխանատվություն կրելու ձեր համակարգչի կամ այլ գաջեթի ցանկացած վնասի կամ տվյալների կորստի համար, որը հետևանքն է ցանկացած նյութի ներբեռնման:
Դուք համաձայնում եք, որ այս կայքի հղումները կարող են ձեզ ուղղորդել դեպի այնպիսի տեղեկատվության, որը դուք կարող եք վիրավորական կամ անընդունելի համարել, և որ այս առումով դուք օգտագործում եք այն ձեր իսկ ռիսկով:
Փոփոխություններ այս պայմանների մեջ
Մենք իրավունք ենք վերապահում մեզ մեր հայեցողությամբ փոխել այս պայմանները ցանկացած ժամանակ՝ կայքում տեղադրելով վերանայված պայմանները: Ձեր պարտականությունն է պարբերաբար ստուգել այս դրույթների և պայմանների մեջ մեր կողմից կատարվող փոփոխությունները: Այս պայմանների կամ կայքում առկա այլ պայմանների փոփոխությունների հրապարակումից հետո կայքը ձեր օգտագործելը նշանակում է, որ դուք ընդունում եք համապատասխան փոփոխությունները: